Կառավարությունը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», ինչպես նաև «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովվելու նպատակով ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն 2022 թ.. հիմնանորոգման ծրագրով նախատեսված 2 ճանապարհահատվածի և 2 տրանսպորտային օբյեկտի շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների համար:
Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսվում է հիմնանորոգել 2.1 կմ մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհ, կառուցել 200 գծամետր մայթեր, հիմնանորոգել մեկ կամուրջ (18,3 մ երկարությամբ) և 25 գծամետր հենապատ: Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 486,556.7 հազ. դրամ, որից 475,377.6 հազ. դրամը՝ շինարարական աշխատանքների, 11,179.1 հազ. դրամը՝ տեխնիկական և հեղինակային հսկողության համար։
Գործադիրը նաև վերաբաշխում է կատարել օրենքում փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համակարգում և կառավարում» միջոցառման իրականացման նպատակով հիմնանորոգվող ճանապարհների տեխնիկական և հեղինակային հսկողության մատուցված խորհրդատվական ծառությունների դիմաց վճարումներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։