Լինում են դեպքեր, երբ չկատարած պարտավորությունների դիմաց քաղաքացու աշխատավարձի վրա ամբողջությամբ արգելանք է դրվում։
Հնարավոր է, որ արգելանք դնելիս հարկադիր կատարողը տեղեկություն չունենա` արդյոք այդ հաշիվներով պարտապանն աշխատավարձ կամ այլ եկամուտներ ստանո՞ւմ է, թե՝ ոչ:
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի չափով՝ մինչև բռնագանձման ենթակա գումարի լրիվ մարումը:
Մանրամասները՝ տեսանյութում: