Ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 3 նոր դեպք, իրականացվել է 2546 թեստավորում, առողջացել է 216 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422858 դեպք, որոնցից 410814-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1739 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:
Ընդհանուր կատարվել է 3045254 թեստավորում: