Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 26-27-ը Մոսկվայում Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների միջև բանակցություններ են անցկացվել, որոնց շրջանակում քննարկվել են ազատ առևտրի համաձայնագրի վերջնական տեքստի և ապրանքների ցանկին առնչվող հարցեր։
Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջազգային և առևտրային համաձայնագրերի հարցերով խորհրդական Միրհադի Սեիդին հայտնել է, որ ներկայումս համաձայնագրի տեքստը հնարավորինս վերջնական տեսքի է բերվել, և քիչ հարցեր են մնացել, որոնք դեռևս պետք է քննարկել։ Միրհադի Սեիդին հավելել է, որ կողմերի միջև բանակցությունները կշարունակվեն առաջիկա ամիսներին, որպեսզի մինչև տարեվերջ համաձայնագիրը ստորագրվի։