«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»,- ասված է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջում: