Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի Խերսոնի շրջանի վերահսկվող քաղաքներում ստեղծել են ռազմաքաղաքացիական վարչակազմեր։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Այժմ շրջանի գրեթե ամբողջ տարածքը գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ, և նրա բնակիչները սկսել են վերադառնալ բնականոն կյանքին, խուճապային տրամադրություններ չկան, տարածաշրջանում իրավիճակը կայունանում է:
Դեռևս մարտի կեսերին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Խերսոնը գտնվում է Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ։
Ավելի ուշ ուկրաինական իշխանությունները և լրատվամիջոցների մի մասը հայտարարեցին, որ տարածաշրջանում պատրաստվում են հանրաքվե անցկացնել Ուկրաինայից դուրս գալու վերաբերյալ, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հերքեց այդ լուրը։