Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Լը Ռենսի քաղաքում գտնվող «Դպրոցասեր» կրթական հաստատության բակում տեղակայված Խաչքարի առջև Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի միջոցառմանը, որը կազմակերպել էր Լը Ռենսիի քաղաքապետարանը՝ «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի և տեղի համայնքային կառույցների հետ համատեղ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետ Կատիա Կոպպին, Սեն-Սեն-Դընի դեպարտամենտի խորհրդի անդամ Ֆիլիպ Դալիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Լը Ռենսիի և Պավիյոն-սու-Բուայի քաղաքային խորհրդի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:
Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի կողմից հնչեցվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Ելույթներով հանդես եկան Լը Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենըտիեն, Պավիյոն-սու-Բուայի քաղաքապետ Կատիա Կոպպին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, «Դպրոցասեր»-ի բարեկամներ տիկնանց միության ասոցիացիայի նախագահ Աղավնի Սարիկայանը։
Երաժշտական կատարումներով հանդես եկան «Դպրոցասեր»-ի սաները։