Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 17 նոր դեպք, իրականացվել է 2774 թեստավորում, առողջացել է 10 քաղաքացի, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 855 դեպք, որոնցից 410 598-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:
Ընդհանուր կատարվել է 3 042 708 թեստավորում: