ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ ժամանել է Ուկրաինա, որտեղ հինգշաբթի պետք է բանակցություններ վարի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ հայտնում է РИА Новости-ն։
«Ես Ուկրաինա եմ ժամանել Մոսկվա այցելելուց հետո, մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ ընդլայնելու մարդասիրական օգնությունը և ապահովելու խաղաղ բնակչության տարհանումը հակամարտության գոտիներից»,- գրել է գլխավոր քարտուղարը Twitter-ում։
Նախօրեին նա Մոսկվայում բանակցություններ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։