Գյումրիի բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի բացումը: Դպրոցի հիմնադիրներին են «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը և «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիան՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցային համակարգի հետ գործակցությամբ: Սա համագործակցության երկրորդ փուլն է, հայտարարեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատուն։ Մինչ այդ Գյումրիում հիմնադրվել էր ակնաբուժության կենտրոն, որի բազայի վրա էլ այսօր ստեղծվում է Կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցը։
Լեյլի Ասլանյան (Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պատասխանատու) - Մեր մասնագետները ինչպես տեղում, այնպես էլ Ֆրանսիայում կկատարալագործեն իրենց գիտելիքները, հմտությունները և ծկառայեցնեն ի շահ մեր բնակչության։ Ես ուզում եմ շնորհակալաություն հայտնել և տալ մեկնարկը:
«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնիօրեն Արմեն Խաչատրյանի հավաստմամբ՝ հայ համայնքի բժիշկների համար նման դպրոց ունենալը մեծ իրադարձություն է:
Արմեն Խաչատրյան («Գյումրի» բ/կ փոխտնօրեն) - Նախ շատ կարևոր է, որ մեկնարկը տրվեց Գյումրիից, ինչը մեզ համար ևս մեծ պատիցվ է:
Բացմանը ներկա «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանն ասաց, որ այս նախաձեռնությամբ երիտասարդ բժիշկներին եզակի հնարավորություն է տրվում կատարելագործվելու և իրենց գիտելիքները: Վերապատրաստվող բժիշկներից լավագույնները կմեկնեն Ֆրանսիա։
Գյումրիում՝ Երևանից հետո առաջին քաղաքում, ցանցաթաղանթի վիրահատություններ կարվեն: Շահառուներն անվճար կվիրահատվեն և կհետազոտվեն։ Ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի դասընթացների առաջին փուլը կավարտվի ապրիլի 29-ին՝ Երևանում, հայ-ֆրանսիական համաժողովով: