ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն այսօր հիվանդանոցում տեսակցել է Դեբեդ գետը նետված աղջկան՝ Արևին։ Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։
«Ժպտերես ու մարդամոտ փոքրիկն իր անվան պես ջերմություն է տարածում նույն հիվանդասենյակում պառկած մյուս երեխաների ու բժշկական թիմի վրա։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը պատմեցին, որ փոքրիկի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։
Երեխայի մոտ ջրահեղձությունից մնացած բարդություններ կան, բայց բժիշկները վստահեցրին, որ անում են հնարավորը։ Ցանկությունս է, որ աշխարհի բոլոր «արևները» ապրեն խաղաղ ու ջերմ ընտանիքներում, ծնողական սիրո ու ուշադրության ներքո»,- նշված է գրառման մեջ։