Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Fox News-ի հետ հարցազրույցում սպեկուլյացիա է անվանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին ցանկացած խոսակցություն՝ ընդգծելով, որ մտադիր չէ քննարկել այդ թեման։
Նա նաև նշել է, որ ներկայումս Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հարցը ոչ օրակարգային է, ոչ էլ առաջնահերթ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պենտագոնը Շտուտգարտում ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հիման վրա բացել է Ուկրաինա զենքի մատակարարումը վերահսկելու կենտրոն։ Աղբյուրը մանրամասնում է, որ Գերմանիայում հիմնված նոր կառույցը կհամակարգի և կարագացնի Կիևին ավելի քան 40 երկրից ռազմական օգնության մատակարարումը։ Ուկրաինայի հարցով եվրոպական հրամանատարության վերահսկման կենտրոնում (EUCOM Control Center of Ukraine), բացի ամերիկացի մասնագետներից, աշխատում են 15 երկրի աշխատակիցներ։