Կրեմլն ուշադիր հետևում է Մերձդնեստրում ստեղծված իրավիճակին, շրջանառվող լուրերը մտահոգիչ են: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Վլադիմիր Պուտինի և Մոլդովայի ղեկավար Մայա Սանդուի միջև շփումներ դեռևս նախատեսված չեն»,- ընդգծել է պաշտոնյան։
Նշվում է, որ Մոլդովայի նախագահն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ կանցկացնի՝ չճանաչված Մերձդնեստրում էսկալացիայի հետ կապված։
Ապրիլի 25-ին անհայտ անձինք նռնականետներով կրակել են մայրաքաղաք Տիրասպոլի պետական անվտանգության նախարարության շենքի վրա։ Ապրիլի 26-ին ևս երկու պայթյուն է արձանագրվել Մայակ գյուղում, ինչի հետևանքով շարքից հանվել է ռուսական ռադիոկայաններ հեռարձակող երկու աշտարակ։ Վարչապետ Վադիմ Կրասնոսելսկին հայտարարել է հանրապետության ողջ տարածքում ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ սահմանելու մասին։