Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը:
Մամիկոնյանը 2021 թվականի ապրիլից 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է:
2015 թվականից Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
«Կարծում եմ, որ իմ մասնագիտական կարողություններն ի նպաստ կլինեն հանձնաժողովին»,- ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստին ասաց Գոհար Մամիկոնյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Մամիկոնյանի թեկնածությանը: