SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը գնել է Twitter սոցիալական հարթակը 44 մլրդ դոլարով՝ հայտնել են սոցցանցի մամուլի ծառայությունից:
«Վերջնական համաձայնագիր է կնքվել այն մասին, որ Իլոն Մասկին ամբողջությամբ պատկանող ընկերությունը ձեռք կբերի Twitter-ը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 54,2 դոլարով: Գործարքը գնահատվում է մոտավորապես 44 մլրդ դոլար»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
Գործարքի ավարտից հետո Twitter-ը կդառնա մասնավոր ընկերություն: