Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք, առողջացել է 17 քաղաքացի: Մեկ օրում իրականացվել է 2644 թեստավորում, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422838 դեպք, որոնցից 410588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1683 է:
Ընդհանուր կատարվել է 3039934 թեստավորում։