Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ։ Հաշվետվությունների միջոցով ներկայացվել են վերջին շրջանում կատարված աշխատանքները, գույքագրված առաջնային լուծում պահանջող խնդիրները։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը, Աննա Մազմանյանը, Գայանե Գաբրիելյանը, նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Մխիթարյանը, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արա Հակոբյանը, «Շշրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչիկ Մարտիրոսյանը, «Հայաստանի բնության թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Գալստյանը, «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մուշեղ Մուրադյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը, «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Թաթուլ Հայրապետյանը։
Անդրադարձ է կատարվել ՊՈԱԿ-ների վարչական շենքերի վիճակին, թափուր հաստիքների մրցույթների անցկացմանը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարմամբ զբաղվող ՊՈԱԿ-ների տնօրենների հետ քննարկվել է տարածքների սահմանների ճշգրտմանը, պահպանության ուժեղացմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր։
Քննարկվել են կառույցների տեխնիկական վերազինման և աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացման հարցեր։
Գնահատելով իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքները՝ նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է հանդիպմանը քննարկված հարցերի շուրջ շարունակական աշխատանքների իրականացումը։
«Նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների արդյունավետ ղեկավարումն ու աշխատանքը այսօր մեր առաջնային խնդիրներից մեկն է։ Ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ մենք պետք է գնալ որակական փոփոխությունների ճանապարհով»,- նշել է նախարարը։
Հանդիպման ավարտին տրվել են մի շարք հանձնարարականներ։