120 միլիոն դրամի դրամաշնորհ «գաղափարի փուլում գտնվող պրոդուկտների համար»: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գաղափարից բիզնես ծրագրի շրջանակում դրամաշնորհային մրցույթ է հայտարարել, մշակել տեխնոլոգիական ստարտափներին աջակցության ինստիտուցիոնալ մոտեցում:
Դավիթ Սահակյան (ԲՏԱ նախարարի տեղակալ) - Այսինքն՝ մենք ստարտափի գաղափարի մակարդակից կրթելով՝ տանում ենք զարգացման որոշակի մակարդակի և, ինչպես ասում են՝ բաց ենք թողնում ազատ բիզնես:
Գաղափարի փուլում նախատեսված է ֆինանսավորել 24 ծրագիր, յուրաքանչյուրին՝ առավելագույնը 5 միլիոն դրամ: Նախապատվությունը տրվելու է գիտելիքահենք ընկերությունների գաղափարներին, որոնք կառաջարկեն տեխնոլոգիական նոուհաուներ:
Դավիթ Սահակյան - Դա կարող է լինել արհեստական բանականության օգտագործման տեխնոլոգիական, ինժեներական սարքավորումներ, տիեզերական արդյունաբերության ծրագրեր:
Ֆինանսավորված ստարտափներից հետո հերթը շուկա մտնելու համար նախատեսված դրամաշնորհինն է լինելու: Ծրագիրը իրագործվում է 2019-ից: Սա արդեն երրորդ տարին է:
Մարիամ Մարգարյան (ԲՏԱ նախարարության ԲՏ վարչության էկոհամակարգի զարգացման բաժնի պետ) - Նախորդ տարի ծրագիրը երեք բաղադրիչով էր: Նախորդ տարի դիմել է 175 կազմակերպություն, առաջին փուլով հաղթողները 40-ն են եղել:
Նախորդ տարիների ծրագրերի մասին. նախարարի տեղակալի գնահատմամբ՝ հաջողության բազմաթիվ պատմություններ կան, նրանց մի մասը «Արմհայթեք 2022»-ին ցուցադրվեց:
Դավիթ Սահակյան - Գնահատվում է թրենդը, որ, այո՛, իրոք, մենք ունենք պոտենցիալ դառնալու, ունենալու գիտելիքահենք տնտեսություն, ունենալու այնպիսի ընկերություններ, որոնք կաշխատեն նաև միջազգային շուկաներում:
Դրամաշնորհի մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է այցելել նախարարության կայքէջ՝ քայլերն է հուշում գերատեսչության բաժնի պետը:
Մարիամ Մարգարյան - Մտնում են «Դրամաշնորհներ» բաժին, էսա տեղադրած ա արդեն, դիմում եմ armeps համակարգով:
Դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 16-ը: