Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 26-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական ոլորտներում Արցախի առջև ծառացած հիմնախնդիրները ու տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային վերջին զարգացումները:
Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք: