Թուրքիայի դատարանն առանց ներման իրավունքի ցմահ ազատազրկման է դատապարտել 65-ամյա հասարակական գործիչ, իրավապաշտպան Օսման Քավալային։ Նա մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու համար։
Լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն գործով անցնող ևս 7 մեղադրյալ դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշումը խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ արևմտյան դիվանագետների կողմից։
Թուրքիայի դատախազության պնդմամբ՝ 2017 թ. նոյեմբերից առանց դատավճռի անազատության մեջ գտնվող Օսման Քավալան ֆինանսավորել է 2013 թ. ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները։