ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների հետևանքով տարածաշրջանային խաղաղաղության և անվտանգության համար ստեղծված սպառնալիքները:
Այս համատեքստում շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի առաջմղման գործում։