Ուկրաինայում իրավիճակը բազմաթիվ խնդիրների պատճառ է դարձել, դրանք տասնամյակներ շարունակ կուտակվել են Եվրատլանտյան տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը։
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է երկխոսության։ Գուտերեշը, իր հերթին, նույնպես ընդգծել է հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։ Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է նվազագույնի հասցնել Ուկրաինայում ճգնաժամի բացասական հետևանքները ողջ աշխարհի համար։
Նախատեսված է կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը նաև Վլադիմիր Պուտինի հետ, իսկ ապրիլի 28-ին Գուտերեշը կմեկնի Կիև, որտեղ կհանդիպի Վոլոդիմիր Զելենսկու հետ։