Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի ստեղծման 90-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Փհենյանը միջոցներ կձեռնարկի միջուկային զինանոցի ընդլայնման ու զարգացման ուղղությամբ՝ փոխանցում է Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ն նաև մանրակրկիտ նախապատրաստություն կանցկացնի ցանկացած ժամանակ միջուկային զսպման ծրագրի կիրառման համար:
«Հանրապետության միջուկային ուժերը պետք է մանրակրկիտ նախապատրաստվեն, որպեսզի ցանկացած պահի գործի դնեն զսպման իրենց յուրահատուկ ներուժը»,- նշել է Կիմ Չեն Ընը:
Նրա խոսքով՝ եթե որևէ պետություն ոտնձգություն կատարի Փհենյանի հիմնարար շահերի նկատմամբ, ԿԺԴՀ միջուկային ուժերը այլ տարբերակ չեն ունենա, քան անսպասելի պատասխան տալ դրան: