Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցության ապաշրջափակման հարցերը:
Ալիևը հայտնել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կողմը կավարտի իր տարածքում երկաթուղու մի մասի շինարարությունը, որը երկիրը պետք է կապի Նախիջևանի հետ: Նա հստակեցրել է, որ 100 կմ ընդհանուր երկարությամբ այդ երկաթուղային մայրուղու 60 կմ-ն արդեն կառուցվել է։
«Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհին, ապա ադրբեջանական կողմից աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։