ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական գործընկերների, ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, անվտանգության և պաշտպանության ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ DCAF կենտրոնի աջակցությամբ Ժնևում մասնակցում է անվտանգության և պաշտպանության ոլորտների բարեփոխումների, կառավարման և վերահսկողության թեմայով քննարկմանը։
Քննարկմանը մասնակցում են նաև պաշտոնյաներ և փորձագետներ Շվեյցարիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից և այլ երկրներից, տեղեկացրել է Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում: