Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի ևս տեղի ունեցավ կալիֆոռնիահայերի ամենամյա քայլարշավը։ Ամերիկահայերը պաստառներով, վանկարկումներով անցան մեգապոլիսի կենտրոնական փողոցներով, որոնք վաղ առավոտից փակ էին երթևեկության համար։ Քայլարշավի կազմակերպիչները նշեցին, որ այս տարի իրենց ասելիքի առանցքում ցեղասպանության ճանաչմանը հաջորդող քայլերի պահանջից բացի նաև Հայաստանի և Արցախի անվտանգությունն է։
Հարություն Հարությունյան (Միացյալ հայ երիտասարդներ կազմակերպության ղեկավար) - Խոսքերը մենակ հերիք չեն, մենք հստակ պահանջ ենք առաջ քաշել, որ եթե ճանաչվել է ցեղասպանությունը պետք է քայլեր արվեն, որ հետագա ոճրագործությունները հայ ժողովրդի նկատմամբ կանխվեն. ,,,,ԱՄն-ին և այլ երկրներին, որ գրպանները բացեն և ֆին աջակցություն ցուցաբերեն Հայաստանին և Արցախին և ոչ թե հակառակը-դժբախտաբար, ԱՄՆ բյուջեից գումար չի տրվում Արցախին։ Եվ այսօրվա պահանջներից մեկը դա է, որ կոնգրեսականների միջոցով մեր ձայնը լսելի դարձնենք Վաշինգտնում։
Կարո Ղազարյան (Հայ-ամերիկյան իրավաբանների միության անդամ) - Թեկուզ իրենք հայոց ցեղասպանությունը ճանաչել են Սպիտակ տան մակարդակով, սակայն դրանից կարճ ժամանակ անց նրանք շարունակել են ավելի ամրացնել են աջակցությունը զինական և այլ կերպ Արդբեջանին և այսօր Ադրբեջանը շարունակում է օկուպացնել ոչ միայն Արցախի տարածքը, այլև Հայաստանի։ Եվ ես կոչ եմ անում մեր ազգին, սփյուռքահայերին, որ չհուսախաբվեք-մենք վիրավորված ենք բայց կոտրված չենք, այս ամենօրյա ցավը չպիտի մեզ ծունկի բերի, այսօր այս պահին Արցախում, Հայաստանում մեր երիասարդները կանգնած են սահմանին, և եթե մենք այստեղ շարունակում ենք այսօր մեր ամերիկյան կյանքը վայելել, եկեք չմոռանանք, որ այնքան որ Արցախը և Հայաստանը կգոյատևեն, մենք կշարունակենք մնալ հայ համայնք»։
Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան (Հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ, Արցախի թեմի նախկին առաջնորդ) - Հայ ազգի միասնականություն, ցեղասպանության ճանաչում աշխարհով մեկ, որ արդարությունը վերականգնվի և միաբան ուժերով փորձենք զորացնենք մեր հայրենիքը։
Հայ երիտասարդ - Մեր հիմնական պահանջը եղել է, որ Թուրքիան ճանաչի ու ընդունի ցեղասպանությունը, ցավոք դեռ չեն ուզում ընդունել, բայց նման հավաքները մարդկանց բողոքի ձայնը եթե շատ բարձրանա, կհասնենք արդյունքի։
Քայլարշավի մասնակիցների առաջին շարքերում էին ամերիկացի պաշտոնյաներ, որոնք համայնքի հետ ակտիվ գործակցում են հայկական օրակարգի հարցերում։ Կոնգրեսական Ադամ Շիֆն ասաց, որ ցեղասպանության թեման այսօր միայն պատմական կարևորության հարց չէ, քանի որ հայ ժողովուրդն այսօր էլ ենթարկվում է անվտանգային ռիսկերի։ «Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի հետևանքով հազարավորներ հայեր զոհվեցին Արցախում, հազարավորները ստիպված եղան փախչել տներից, նրանք ովքեր մնացին, ապրում են հարձակման ու ներխուժման վախով. Մենք չենք կարող թույլ տալ մարդկության դեմ այս հանցանքները մնան աննկատ ու չկանխվեն», ասաց Ադամ Շիֆը։
Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) - Այն, ինչի ուղղությամբ պիտի կենտրոնանանք հիմա հետևյալն է՝ վերադարձնել հայ ռազմագերին, որոնք պահվում են Արդբեջանում, պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների համար, նաև պետք է քայլեր ձեռնարկենք, որ մարդիկ կարողնան վերադառնալ իրենց տները և արդարությունը վերականգնվի։ Մտավախություն ունենք, որ, քանի դեռ աշխարհի ուշադրությունն Ուկրաինայի վրա է, Ադբեջանը կշարունակի օգտվել առիթից։ Այս հարցերը պետք է լինեն առաջնահերթ մեզ համար։
Քայլարշավից հետո ամերիկահայերը հավաքվեցին Հոլիվուդ պողոտայում տեղադրված բեմահարթակի մոտ, լսեցին հայ և ամերիկացի գործիչների ելույթները։ Հայ բանախոսների հիմնական կոչն էր՝ միաբանվել հայրենիքի շուրջ։
Արմինա Կարապետյան (Գլենդելի դպրոցների միացյալ մարմնի անդամ) - 2020 թվին մեր Արցախը մեր հայրենիքը տանջվեց, չորս հազար երիտասարդ կորցրինք։ Եկեք միանանք, մեկ բռունցով պաշտպանենք մեր հայրենիքը։ Սփյուռքը մեծ դեր է խաղում։ Եթե միասնական չլինենք, չենք կարող մեր ձայնը բարձրացնենք ու աջակցել հայրենիքին։
Թոմիկ Ալեքսանյան (Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ, գլխավոր գործավար) - Մենք էլ խելքի գանք, միահամուռ լինենք Սփյուռք Հայաստան, Արցախ, որ աշխարհը մեզ հաշվի առնի»։
Պապիկ - Մի ցանկություն ունեմ. որ միասին լինենք, միասին հավաքվենք, մի բան է մեզ պետք ՝ միասնականություն ու հաղթանակ: