Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի հուշարձանը ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում որպես հանրապետական նշանակության հուշարձան, իսկ Արաբկիր վարչական շրջանում գտնվող Վահագն Վիշապաքաղի հուշարձանը գրանցված է որպես տեղական հուշարձան:
Հուշարձանների տեղափոխման թույլտվությունը տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում:
«Տրամադրվածությունն այն է, որ նույն վարչական շրջաններում մնան արձանները, բայց ավելի տեսանելի վայրում լինեն, քողարկված չլինեն: Ընդհանուր նպատակը դա է: Առաջարկում եմ հանձնաժողով ստեղծել ու քննարկում իրականացնել»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: