Թիրախում առողջապահական համակարգի համաչափ զարգացումն է: Նպատակը՝ բժշկական որակյալ ծառայությունների հասանելիություն և մատչելիություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Աշխատանքներն սկսվել են: Ունենալու ենք մարզային հագեցած, հզոր, որակյալ, զարգացած բժշկական կենտրոններ: Վայոց ձորի մարզային բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են»,- գրել է Ավանեսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: