Շատ հաճելի է ողջունել Հայաստանի արտգործնախարարին Հնդկաստանում: Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Անցյալ հոկտեմբերին այնտեղ իմ այցելությունից հետո շատ առաջընթաց կա: Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և ուսուցման համագործակցությունը»,- նշված է գրառման մեջ: