Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր և նախագահ Ռանանջայ Անանդի ուղեկցությամբ, այցելել է աջակցող միջոցների արտադրությամբ զբաղվող «Ջայպուր ֆութ» ընկերություն: Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Վերջիններիս նախաձեռնությամբ՝ նախարարին ներկայացվել է պրոթեզների լայնածավալ արտադրության և քաղաքացիներին անվճար տրամադրման ընթացակարգը:
Քննարկվել են պրոթեզավորման գործընթացի իրականացմանը, աջակցող միջոցների որակական չափորոշիչներին ու արտադրական տեխնոլոգիաներին առնչվող մի շարք հարցեր»,- նշված է գրառման մեջ։