Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը ընտրվել է երկրորդ ժամկետով, կցանկանար, որ երկրի վարչապետի պաշտոնը կին զբաղեցներ։ Այդ մասին երկուշաբթի օրը BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը։
Ըստ BFM-ի՝ այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է Էլիզաբեթ Բորնը, որը ներկայումս աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարարն է։
Հինգերորդ Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին նշանակում է նախագահը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ներկա վարչապետ Ժան Կաստեքսը, որը պաշտոնավարում է 2020 թվականի հուլիսից, հայտարարել էր, որ «ընտրություններից հետո առաջիկա օրերին, ավանդույթի համաձայն», երկրի ղեկավարին հրաժարականի դիմում կներկայացնի։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Էմանուել Մակրոնը ստացել է ձայների 58,5%-ը, Ազգային միասնության» թեկնածու Մարին Լը Պենը՝ 41,5%-ը։