Ի հեճուկս բոլոր վատատեսական կանխատեսումների՝ 2022 թ. հունվար-մարտ ամիսներին գրանցվել է 9,6% տնտեսական ակտիվության աճ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համար:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:
«Մարտ ամսին գրանցվել է 6,7% տնտեսական ակտիվության աճ, որը ապահովվել ծառայությունների(+25.9%), արտաքին առևտրաշրջանառության (+15.6%), շինարարության (+8,2%), էլեկտրաէներգիայի արտադրություն (6,8%) և առևտրի (6,6%) աճի հաշվին»,- գրել է պատգամավորը: