Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Թոքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ:
«Միջոցառումն այս տարի կանցկացվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Ապրիլի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, բոլորիդ հրավիրում ենք Սիսիան քաղաքի ԲԿ-ի հարակից տարածք՝ մեր կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով անցնելու սքրինինգային հետազոտություն և ստանալու անվճար խորհրդատվութուն մասնագետի կողմից:
Արդյունավետ բուժման գրավականը կանխարգելումն է. մասնակցեք և առողջ եղեք»,- տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը: