Ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, առողջացել է 13 քաղաքացի: Մեկ օրում իրականացվել է 2186 թեստավորում, մահվան դեպք չի արձանագրվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 828 դեպք, որոնցից 410 571-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1952 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 037 290 թեստավորում։