Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
ԵՊՀ ռեկտորը նախագահ Խաչատուրյանին տեղեկություններ է ներկայացրել բուհում իրականացվող մի շարք բարեփոխումների, կառուցվածքային փոփոխությունների ընթացքի, առաջիկա ծրագրերի մասին:
Մտքեր են փոխանակվել նաև մի շարք ծրագրերի շրջանակում Հանրապետության նախագահի աշխատակազմի և Երևանի պետական համալսարանի համագործակցության հնարավորությունների շուրջ: