Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել Հնդկաստանին և հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որոնց Բրյուսելը մտադիր է «երկար ժամանակ աջակցել»,- գրում է ТАСС-ը։
«Մենք Ռուսաստանի դեմ նախագծել ենք երկարաժամկետ պատժամիջոցներ: Կոչ ենք անում Հնդկաստանին և հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բոլոր երկրներին ու միջազգային հանրությանը՝ աջակցել այդ միջոցառումներին հանուն կայուն խաղաղության»:
ԵՀ ղեկավարը նշել է, որ Բրյուսելը Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում համարում է «ուղղակի սպառնալիք» իր անվտանգությանը»՝ ընդգծելով, որ ԵՄ-ն ամբողջ ուժերը ներդնելու է, որպեսզի այս օպերացիան «ավարտվի Ռուսաստանի ռազմավարական պարտությամբ»։