Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ Ռայիսին հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
Արսեն Ավագյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:
ԻԻՀ նախագահը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։