Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են՝ Ստեփանակերտ-Բերձոր-Աղավնո միջպետական մայրուղու տարբեր հատվածներում կատարվում են բարեկարգման աշխատանքներ։
Ճանապարհաշինական աշխատանքներն այժմ շարունակվում են ավտոճանապարհի առանձին հատվածներում՝ իրականացվելով ասֆալտբետոնե ծածկույթի քայքայված և վնասված տեղամասերի հեռացման և նորոգման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։