Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 133 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, խարդախության՝ 17, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման ու ծեծի՝ 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման՝ 3-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և թմրանյութի իրացման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անառակաբարո գործողությունների, սպանության սպառնալիքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու, սառը զենքի հայտնաբերման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, թաղման վայրերն անարգելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 13 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 3 մարդ զոհվել է, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: