Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են երկու երկրների միջև հաղորդակցության ուղիների բացման և սահմանազատման հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ադրբեջանական կողմն ընդգծել է իր պատրաստակամությունը` տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ անհրաժեշտ քայլերն անելու հարցում:
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է բանակցություններին բոլոր ուղղություններով աջակցելու ՌԴ պատրաստակամությունը։