ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Իսպանիայի Մենորկա կղզում ապրիլի 20-24-ը տեղի է ունեցել «Մենորկա Օփեն 2022» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Հայաստանի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունեցել՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները:
Շանթ Սարգսյանն արդյունքում զբաղեցրել է 3-րդ, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 4-րդ հորիզոնականը։ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը նաև զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։
Մրցաշարի հաղթող է ճանաչվել Հնդկաստանի 15-ամյա ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջուն: Ի դեպ, նա դարձել է առաջին շախմատիստը, որն այս տարիքում ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում։