Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը հայտարարել է, որ Ուկրաինան չի փոխի սահմանադրության մեջ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ կետերը։
«Սահմանադրության փոփոխությունն ինքնանպատակ չէ և երբեք չի լինի»,- ասել է խոսնակը «Ուկրաինսկա պրավդա»-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինան կհանի՞ սահմանադրությունից ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին կետը։
Մինչդեռ մարտին Ստեֆանչուկը ուկրաինական «1+1» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ չի բացառում փոփոխությունները երկրի սահմանադրությունում՝ կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի մտադրության հետ։ Մարտի 15-ին նախագահ Զելենսկին ասել էր, որ եկել է ժամանակը, որպեսզի Կիևն ընդունի, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։
Կիևի հետ բանակցություններում էլ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Ուկրաինան, ըստ էության, համաձայնել է Ռուսաստանի հիմնարար պահանջներին՝ չանդամակցել ՆԱՏՕ-ին և հրաժարվել երկրում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելուց։