Անդրկովկասում «3+3» («3+2») հարթակի երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները շարունակվում են՝ РИА Новости-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Դենիս Գոնչարը։
Նա նշել է, որ պաշտոնական Մոսկվայի կարծիքով՝ ճիշտ կլինի ակտիվորեն օգտագործել «3+3»-ը՝ Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև փոխգործակցության զարգացման համար։
«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ, տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում։ Վրաստանի ԱԳՆ-ն հաստատեց, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին։
Գոնչարը նշել է, որ «3+3-ի օրակարգը» «լիովին համապատասխանում է Վրաստանի շահերին», և դռները Թբիլիսիի համար բաց են։
Նրա խոսքով՝ առաջնահերթ է փոխշահավետ նախագծերի իրականացումն առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում։