Ողջույն: Ես Թիմ Լոութընն եմ: Եվ ես Բրիտանիայի խորհրդարանի անդամ եմ և Հայաստան-Միացյալ Թագավորություն բարեկամական խմբի ղեկավարը:
Ես վերջերս եմ վերադարձել միջկուսակցական պատգամավորական պատվիրակության՝ Հայաստան՝ Երևան, և այնուհետև Լեռնային Ղարաբաղի սահման կատարած այցից։ Այս ուղևորության ամենահուզիչ պահերից մեկը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունն էր, որտեղ ես պատիվ ունեցա ծաղիկներ խոնարհելու մեր խորհրդարանական խմբի անունից:
Հայոց ցեղասպանությունը պատմական վայրագություն է, որը թեև տեղի է ունեցել ավելի քան հարյուր տարի առաջ և Եվրոպայի հեռավոր անկյունում, բայց, իրականում կարևոր է, որ մենք չմոռանանք այդ իրադարձությունները, որ պատմենք աշխարհին այն սարսափների մասին, որոնք տեղի են ունեցել այդքան տարի առաջ, և, ամենակարևորը, սովորենք դրանց դասերը, որպեսզի համոզվեք, որ անում ենք ամեն ինչ՝ երաշխավորելու, որ դրանք չեն կրկնվի ապագայում:
Տեղի ունեցած սարսափները պատմության իսկապես կարևոր դասեր են։ Մենք կանենք ամեն ինչ, որ երաշխավորենք, որ մեր երկրում հասարակությունը կրթված և իրազեկված լինի Հայոց ցեղասպանության մասին, որ մենք դրանցից դասեր քաղենք: Մենք ձգտում ենք Ցեղասպանության զոհերի և նրանց ընտանիքների համար արդարության հաղթանակի՝ այդ կերպ համոզվելու, որ անում ենք հնարավորը, որպեսզի այդ սարսափները այլևս չկրկնվեն մեր մայրցամաքում։