Ամեն ինչ արվում է: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով սահմանի կահավորմանն առնչվող հարցին:
«Բնագծերի կառավարումը երկարատև պրոցես է: Գիտեք, որ այս վերջին պատերազմի հետևանքով մեր սահմանի փոփոխություններ են տեղի ունեցել: Մեկուկես տարվա ընթացքում, եթե համեմատական տանենք, ահռելի աշխատանք է իրականացվել զինվորների թե՛ սոցիալական, թե՛ անվտանգային խնդիրները լուծելու ուղղությամբ: Բնականաբար, արդարացի կլինի, եթե ինչ-որ մի տեղ տեսնեն, որ խնդիր կա, և խնդիրներ նաև կարող են լինել»,- ասաց Սարգսյանը: