Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմես Ռեինոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:
«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունն իր բռնությամբ խորտակել է հնագույն մշակույթ, որը միշտ կարողացել է ներդաշնակորեն գոյակցել այլ մշակույթների հետ:
Սպանություններ, տեղահանություն, հալածանքներ: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»,- Twitter-ի իր էջում գրել է պատգամավորը: