Հայոց ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, եզակիորեն համապատասխանում է բոլոր հինգ կետերին, որոնք ներկայացված և ամրագրված են ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի երկրորդ հոդվածում: Հայոց ցեղասպանությունն անհերքելի է և պետք է լինի անհերքելի հանուն մարդկության, քանի որ եթե մենք հերքենք այն վայրագությունները, որոնք կատարվել են Օսմանյան կայսրության կողմից, մենք փաստացի կաջակցենք անպատժելիության քաղաքականությանը, կխրախուսենք հանցագործներին՝ կրկնելու դրանք մոտ ապագայում: Գերմանիան և Ավստրիան, որոնք այդ ժամանակ Թուրքիայի դաշնակիցներն էին, վերջերս ճանաչել են, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Թուրքիայի կառավարությունն այսօր անգամ չի կարող անտեսել 1919-1920 Ստամբուլում երիտթուրքերի նկատմամբ իրականացված դատավարությունը, որի նպատակն էր քրեորեն հետապնդել և պատժել 1915 թվականին ցեղասպանություն իրականացրած փաշաներին: