Ապրիլի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 2925 թեստավորում: Առողջացել է 10 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422825 դեպք, որոնցից 410558-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1962 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3035104 թեստավորում: