Ողջույն բոլորին: Իմ անունը Էսսամ Նագի է, ես կինոռեժիսոր եմ, ապրում եմ Կահիրեում։
107 տարի առաջ մարդկությունը ականատես եղավ իր պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունոտ հանցագործություններից մեկին՝ Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությանը։
1915 թվականի ապրիլի 24-ը այն օրն է, երբ 1,5 միլիոն հայեր սպանվեցին իրենց ինքնության պատճառով, դա այն օրն է, երբ հարյուրհազարավոր երեխաներ կորցրեցին իրենց ընտանիքները, իսկ կանայք խաչվեցին:
Այսօր՝ 2022 թվականին, հայերն ու Հայաստանը դեռ գոյություն ունեն, բոլոր վայրագություններից, սպանություններից հետո, ամբողջ ատելությունից հետո նրանք դեռ գոյություն ունեն, բայց իրենց պատմական հողերի միայն փոքրիկ մասում։
Հայաստանը և հայերը նախկինի պես բախվում են բազմաթիվ վտանգների, բայց ես հավատում եմ, որ նրանք ունակ են միավորվելու և հաղթահարելու մասին որոշում կայացնելու, ինչպես արել են նախկինում։
Ես աջակցում եմ հայկական պայքարին, որովհետև դա արդար պայքար է, և ես կոչ եմ անում և խրախուսում եմ յուրաքանչյուր մտավորականի, արվեստագետի և ռեժիսորի նույնն անել և սկսել Հայոց ցեղասպանության ճանաչումից։
2022 թ. ես դեռ հիշում եմ և շարունակելու եմ պահանջել Հայաստանի և հայերի իրավունքների պաշտպանությունը։