Ֆրանսիայում այսօր անցկացվում է նախագահի հերթական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցում են գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային միասնություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը:
Ապրիլի 10-ին ընտրությունների առաջին փուլին մասնակցում էր 12 թեկնածու։ Քվեարկության արդյունքներով Մակրոնը ստացել էր ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։